Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան․ Լևոն Ազիզյան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին կուժգնանան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Շաբաթ օրվանից սկսած կանխատեսվում են քամիներ՝ 35-ից 50 մղոն/ժ արագությամբ, պոռթկումները՝ մինչև 60 մղոն/ժ հասնելով առավելագույն արագության շաբաթ գիշերը մինչև կիրակի կեսօր, այնուհետ թուլացում մինչև երկուշաբթի»,- գրել է նա։