top of page

Արայիկ Թոփալյանը և Վիգեն Նազարյանը՝ Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը երկու մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արայիկ Թոփալյանը մրցեց թուրք Մեհմետ Սարփի հետ և հաղթեց 10:1 հաշվով:

Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր նաև Վիգեն Նազարյանը․ նրա մրցակիցը վնասվածքի պատճառով չկարողացավ գոտեմարտել, արդյունքում՝ Նազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Դավիթ Ջոթյանը և Ռազմիկ Կուրդյանը զիջեցին մրցակիցներին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

1/2532
bottom of page