top of page

Գիշերը կրակոցներից վնասված մեքենան սպասարկում է ՔՊ-ական պատգամավորներից մեկին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 15, 2024
  • 1 min read

Այսօր` մարտի 14-ի գիշերը Երևանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած կրակոցներից վնասվել է ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ծառայողական մեքենան: Այս մասին 24News-ին հայտնել է Խանդանյանը:


«Ծառայողական մեքենան, պարզապես, այդտեղ կայանված է եղել և կրակոցներից վնասվել է», - ասել է նա։


Հիշեցնենք՝ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ կրակոցներ են հնչել Երևանում, Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել են որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։

1/2639
bottom of page