top of page

Կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը


90 տարեկանում մահացել է Երգիծական թատրոնի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Երգիծական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը։

«Ինձ զանգահարեց Ալեքսանդր Անատոլևիչի որդին՝ Միշան, և ասաց, որ կես ժամ առաջ նա մահացավ հիվանդանոցում»,- ասել է Սերգեյ Գազարովը։

Շիրվինդտը 2000 թվականից ղեկավարել է Մոսկվայի Երգիծական թատրոնը, իսկ մինչ այդ 30 տարի աշխատել է այնտեղ որպես դերասան։ 

bottom of page