top of page

Նամակով դիմել ենք ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, որ արդեն հմուտ ենք. Փաշինյանը՝ «Զվարթնոցից» ռուսներին հանելու մասին


ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու եւ անվտանգություն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության եւ մատուցված ծառայության համար, եւ տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ահա այդ ողջ ընթացքում, այդ թվում ռուս գործընկերների աջակցությամբ, Հայաստանի սահմանապահ ծառայությունը, մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ, հմտություն եւ հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոցում» սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու վերաբերյալ Հայաստանի պաշտոնական գրությանը, որի մասին խոսել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Սա է նամակի բովանդակությունը»,-ասաց նա:

1/2103
bottom of page