top of page

Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կհարձակվի. Ալեն Սիմոնյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 27, 2024
  • 1 min read

«Ես չեմ կարող նման երաշխիքների մասին խոսել, բայց կարող եմ ասել, որ այդ պրոցեսը պետք է հայելային տրամաբանության մեջ տանենք»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Տավուշից հողեր զիջելուց հետո Ադրբեջանն էլ դուրս է գալու Հայաստանին պատկանող  օկուպացված տարածքներից:

Ըստ նրա, այդ կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, իրենց կարծիքով, ճիշտ է Տավուշից սկսել, որովհետև այնտեղ վիճելի մասերը քիչ, թե շատ ավելի քիչ են, քան մնացած առումով:

«Կարծում եմ՝ այս պրոցեսի շնորհիվ մենք կունենանք լրիվ սահմանի ուրվագիծը»,-ասաց նա:

Հարցին՝ եթե Հայաստանը չհանձնի այդ գյուղերը, Ադրբեջանը սպառնում է  պատերազմով, նա ասաց. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն: Իսկ ինչի՞ չհարձակվեն: Ես կարծում եմ՝ իրենք դա բաց ասել են: Իհարկե, մենք պատրաստ ենք և այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում, որ մեր ընդդիմադիրներն ասում են՝ ամեն ինչ տալիս են: Ոչ, եկեք ֆիքսենք, որ Հայաստանի տարածքից որևէ բան մենք նույնիսկ սակարկման մեջ չենք մտնում:

Արդեն երկու տարի է միջանցքի մասին է խոսվում, բա ինչի՞ մենք այդ հարցում զիջման չգնացինք կամ որևէ քայլ չարեցինք: Որովհետև ակնհայտ է, որ դա մեր իրավասության գոտում է: Բայց այն, որ ինչ-որ տեղից քարտեզագրումը պետք է սկսվի ու ինչ-որ ձևով արվի, ակնհայտ է»:

Նա նշեց, որ սահմանազատումը Տավուշից սկսելը Հայաաստանի համար էլ է ընդունելի. «Մեզ համար էլ այդ տարածքում շատ ու շատ տեղեր պարզ են և մեծ հաշվով, այնտեղ շատ մեծ վեճ չկա: Մնացած մասերում վեճ կա»:

bottom of page