top of page

Երևանի քաղաքապետարանում տարեկան մոտ 300 մլն դրամ գնում է ցախավելի վրա.Ռոբերտ Ծովյան

«ԵԱՍՄ հիմնարկում կա գրանցված 611 հոգի, որոք ապահովում են Երևանի փողոցների և բակերի մաքրությունը»,- Երևանի ավագանու նիստում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Ռոբերտ Ծովյանը։

Հայտնելով, որ այդ աշխատողներ 6 օրյա գրաֆիկով են աշխատում և մաքրում՝ Ծովյանն ասաց. «ԵԱՍՄ հիմնարկն ամեն ամիս գնում է 60 հազար հատ ցախավել, որը կազմում է 24 մլն դրամ։ Այսինքը տարեկան մոտ 300 մլն դրամ գնում է  ցախավելի վրա»։Նա հայտնեց, որ գործակարգավարական խորհրդակցություններին հետևելով տեղյակ է, որ ամեն շաբաթ մոտ 570-580 մարդ է մասնակցում աշխատանքներին։

«Եթե ենթադրենք, որ ամեն օր 600 աշխատակից է ներգրավված մաքրությանը և եթե ամեն օր նրանց տան ցախավել, ապա 42 հազար ցախավել կմնա օդում։ Այսինքը եթե ԵԱՍՄ հիմնական ունի 7 մլրդ բյուջե, ապա միայն 300 մլն դրամով ցախավել եք գնում»,-ասաց Ծովյանը։


1/2103
bottom of page