Search
Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի. Վերջինս պետք է հրապարակավ ներողություն խնդրի
- SMM Hub
- Jan 19, 2024
- 1 min read

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանից:
«Հայցը ներկայացվել էր «Ալեն Սիմոնյանի եղբայրը 100 մլն դոլարի ասֆալտի փող է ստացել. Վոլոդյա Հովհաննիսյան» վերնագրով տեսանյութի առնչությամբ, որը հեռարձակվել է 28.11.2022թ.-ին Հայելի ակումբի յութուբյան ալիքով, ինչպես նաև տեղադրվել hayeli.am կայքում և ֆեյսբուքյան էջում:
Դատարանը վճռել է Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանին պարտավորեցնել վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել»,- նշել է նա: