top of page

Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: 

Shamshyan.com-ի տղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 

Ըստ լրատվամիջոցի՝ ավտոբուսում, որն Իրանից վերադառնում էր Հայաստան, եղել է 25 ուղևոր, հիմանական մասը՝ ՀՀ քաղաքացիներ:

1/2290
bottom of page