top of page

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 13 hours ago
  • 1 min read

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել են Հռոմ, որտեղ կկայանա ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունըմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային նշել է, որ բանակցությունների առաջիկա փուլը չի հանգեցնի տարաձայնությունների վերջնական կարգավորմանը:

«Մենք հասկանում ենք, որ սա հարթ ճանապարհ չէ, բայց ամեն քայլ անում ենք բաց աչքերով՝ հենվելով անցյալի փորձի վրա»,-գրել Է դիվանագետը X-ում:

Իրանական եւ ամերիկյան պատվիրակությունները բանակցությունների առաջին փուլն անցկացրել են Օմանում ապրիլի 12-ին։

bottom of page