top of page

ԼՖԻԿԸ ԱԿՆԱՐԿՆԵՐ Է ԱՆՈՒՄ

  • Arnold Gevorgyan
  • 5 hours ago
  • 1 min read

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութների ցանցն այսօր հայտնել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցանցի խանութ-սրահները ապրիլի 24-ին չեն աշխատելու: Հայտարարությունն ավարտել են`  վերջում մեկ տողով ավելացնելով` «Հիշում ենք և պահանջում»։ Սա կարելի է աննախադեպ համաձակություն համարել` հաշվի առնելով այս իշխանությունների վերջին շրջանի վարքագիծն ու ցեղասպանությունն ուրանալու, կասկածի տակ դնելու փորձերը:



Սամվել Ալեքսանյանը, որը 2018֊ից հետո հարմար տեղավորվել էր Փաշինյանի իշխանության կողքին, նույնպես հայտնվել է իշխանական մամլիչի տակ։ Մենք գրել էինք, որ վերջերս ՔՊ-ական իշխանությունը նրանից միլիոնավոր դոլարներ է պահանջել, սակայն մերժում ստանալով, այժմ հարկային եւ քրեաիրավական տեռոր է իրականացնում նրա բիզնեսների նկատմամբ։


«Հիշում ենք եւ պահանջում» գրառումով, թերեւս, Ալեքսանյանն ակնարկում է, որ ինքն էլ կարող է դեմ դուրս գալ Փաշինյանին ու իր թիմին։


1/2644
bottom of page