top of page

Ուկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը, կատարվում են որոնողական աշխատանքներ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի  27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Արդեն 1 ժամից ավելի է մեծ թվով փրկարարներ, պարեկներ և քաղաքացիներ Հրազդան գետի մի քանի կմ-անոց հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում։



Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 06 խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել երեխայի մայրիկին, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։



Գ․ Շամշյանի տեղեկություններով, երեխան, ով ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։ 

bottom of page