top of page

Փաշինյանը կմեկնի՞ ՌԴ

Ըստ MediaHub-ի տեղեկությունների՝ դեկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: 

Թեև հայկական կողմը դեռևս որևէ պաշտոնական հաղորդագրություն այս մասին չի տարածել, այնուամենայնիվ, ռուսական կողմը հույս է հայտնել, որ ցանկանում է Փաշինյանին տեսնել ՌԴ-ում։

Այնուամենայնիվ, MediaHub-ը կապ հաստատեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանի հետ։

Նա ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց մեր տեղեկությունները և տվեց ավանդական պատասխան։

«Վարչապետի այցերի մասին մենք ճիշտ ժամանակին տրամադրում ենք անհրաժեշտ տեղեկատվություն»,- նշեց Խաչատրյանը։

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում է լինելու նաև թշնամի երկրի նախագահ Ալիևը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը շփվել են Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:

1/2324
bottom of page