Եթովպիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Եթովպիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Նազրեթ քաղաքից 125 կմ հարավ-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 213 հազար մարդ:
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան