Եվս մեկ զոհ՝ Երևան-Գյումրի ճանապարհին այսօր տեղի ունեցած վթարից․ վարորդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_205a34e85406402fac50fae32bb9c6c2~mv2.jpg/v1/fill/w_545,h_361,al_c,q_80,enc_auto/0b80d6_205a34e85406402fac50fae32bb9c6c2~mv2.jpg)
Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ճանապարհին այսօր տեղի ունեցած ողբերգական ելքով վթարի մասին։
Փետրվարի 6-ին, ժամը 15։05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1961 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր է․ Խ․-ն հոսպիտալացվել է։
«VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել Գ․ Խ․-ի (ծնված 1967 թ․) դին, իսկ վարորդը հոսպիտալացվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևոր Զ․ Պ․-ի դին։ Վարորդը ևս հոսպիտալացման ճանապարհին մահացել է։