top of page

Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ


Ամենօրյա աշխատանք է տարվում։ Ես հասկանում եմ, որ այդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա: Նախկինում էլ գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպումներից իքս պահի խուսափում էի, քանի որ ինչ էլ ասեի, իրենց համար դա ոչ մի բան էր, քանի դեռ իրենց հարազատները տանը չէին։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու հետ կապված։

«Հարցի սոլիդ պատասխանն այն է, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում: Արդյունավե՞տ է այդ աշխատանքը արդյոք։ Քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել, ակնհայտորեն է, որ ոչ: Բայց նույն կերպ մենք շատ երկար «անարդյունավետ» աշխատանք արեցինք դեկտեմբերին եկած եղբայրներին վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։


1/2103
bottom of page