Վարչապետը հստակեցրեց՝ ռուս սահմանապահ զորքերին մինչև օգոստոսի 1-ը ժամանակ է տրվել
Մենք ռուսական կողմին տեղեկացրել ենք, որ օգոստոսի 1-ից ինքնուրույն կիրականացնենք մեր սահմանային ավտանգության պաշտպանությունը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահ զորքերը դուրս բերելուն՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀ սահմանապահ զորքերի ղեկավարությունը նամակով դիմել է ռուսական կողմի իրենց գործընկերներին, այդ մասին տեղեկացրել և այդ նամակն առաջին հերթին շնորհակալական նամակ է: Վարչապետը շեշտեց, որ այստեղ աշխահրաքաղաքական մոտեցումներ փնտրել պետք չէ:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ապագայում պատերազմի վտանգ կա՝ Փաշինյանը նշեց.«Պատերազմ պետք է չլինի, քանի որ մենք գնում ենք խաղաղության և այստեղ էական չէ՝ մենք պատրաստ ենք, պատրաստ չենք: Պատերազմին պատրաստվելը շատ լայն հասկացություն է՝ ի՞նչ պատերազմի: Իսկ ո՞վ է այսօր պատրաստ պատերազմի: Դրանք հարցեր են, որոնք ցանկալի է քննարկել գաղտնի ռեժիմով: Մեր քաղաքականությունն այն է, որ պատերազմ պետք է չլինի»: