top of page

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է ԿԱՆԱՆՑ ԹՎՈՎ՝ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 8, 2024
  • 1 min read

Հայաստանը բնակչության կանանց մասնաբաժնով բացարձակ առաջատար է աշխարհում։ Միայն Հայաստանում է կանանց թիվը գերազանցում 55 տոկոսը։ 

Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն` հղում անելով Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալներին։

Երկրորդ տեղում Ուկրաինան է, որտեղ կանայք կազմում են բնակչության 54,8 տոկոսը, երրորդ տեղում` Բելառուսը (կանանց մասնաբաժինը` 53,96 տոկոս)։

Վարկանիշի ստորին հորիզոնականները զբաղեցնում են Պարսից ծոցի երկրները։ Կանանց բնակչության ամենացածր թիվը Կատարում է (27,49%), մի փոքր ավելի բարձր` ԱՄԷ–ում (30,65%):

Ընդհանուր առմամբ աշխարհում կանանց ամենամեծ թիվը բաժին է ընկնում Խորհրդային Միության երկրներին, իսկ տղամարդկանց թիվը` Պարսից ծոցի երկրներին։

Միջազգային ֆինանսական կազմակերպության վիճակագրությունը հաշվարկվում է մի քանի տարվա կտրվածքով։ Ներկայացվածը վերաբերում է 2022 թվականի վերջի դրությամբ գրանցված տվյալներին։


1/2669
bottom of page