top of page

Պարզվել է «Սուրբ Աստվածամայր»-ում 2 ամսական տղա երեխայի մահվան պատճառը


«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 2 ամսական տղա երեխան ծնվել է 31 շաբաթականում։

«Փաստինֆո»-ին Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ երեխան ունեցել է բնածին թոքաբորբ, շնչական անբավարարություն և ծանր վիճակում է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել մարտի 14-ին։ Երեխան Երևան էր տեղափոխվել փետրվարի 24-ին, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից։ ԴԵպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/2295
bottom of page