Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան
- Lida Nalbandyan
- Mar 28, 2024
- 1 min read

Ես այսօր էլ Հայաստանում տեսնում եմ մարդկանց, ովքեր Հայաստանի անկախության համար պայքարում են և «թուրք» իշխանությունների կողմից հալածվում են. ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այդ մարդիկ, ՀՀ-ի քաղաքական բանտարկյալի կարգավիճակում են, միայն նրա համար, որ չեն վախենում ասել ազատ, անկախ Արցախի Հանրապետություն, ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն բառերն ու բառակապակցությունները»,-ասաց նա։
«Ինչքան ցավ կլիներ Աշոտ Նավասարդյանի և մյուս հանրապետականների համար, ովքեր պայքարել են ՀՀ-ի և ԱՀ-ի համար, պատկերացնեն, որ մեկը գալու է, վարչապետի աթոռին նստած սպառնալու է ԱԱԾ-ով ասֆալտին փռել Արցախի Հանրապետություն, Արցախի կառավարություն, Արցախի նախագահ, Արցախի ԱԺ բառակապակցությունները ասողներին, որ որևէ մեկդ չհամարձակվեք հիշատակել, ավելին՝ ցուցանակներ չփակցնեք, որտեղ կհիշատակվի Արցախը»,-ասաց նա։