Կյանքից հեռացել է ավստրալացի տղամարդը, ում արյունը փրկել է ավելի քան 2 միլիոն նորածնի

Մահացել է աշխարհի ամենաբեղմնավոր արյան դոնորներից մեկը, ում պլազման փրկել է ավելի քան 2 միլիոն նորածնի կյանք։
Ջեյմս Հարրիսոնը մահացել է քնած 88 տարեկանում։ Նա վախճանվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս քաղաքի ծերանոցներից մեկում փետրվարի 17-ին, սակայն ընտանիքն այսօր է պաշտոնական հայտարարություն է արել, հաղորդել է BBC-ն:
Ավստրալիայում նրան ճանաչում են որպես «ոսկե ձեռքով մարդ»։ Հարրիսոնի արյունը պարունակել է հազվագյուտ հակամարմին, որը կոչվում է Anti-D։ Այն օգտագործվում է հղի մայրերին տրվող դեղամիջոցներ պատրաստելու համար՝ կանխելու պտղի և նորածին երեխայի հեմոլիտիկ հիվանդությունը:
Անհասկանալի է, թե ինչպես է Հարրիսոնն ի վերջո արյան մեջ այդքան շատ Anti-D եղել, սակայն ոմանք ենթադրում են, որ դա տեղի է ունեցել 14 տարեկան հասակում ստացած արյան մեծ փոխներարկման պատճառով:
Ավստրալական Կարմիր խաչի արյան ծառայության տվյալներով՝ երկրում կան 200-ից քիչ այսպիսի դոնորներ, որոնք ամեն տարի օգնում են մոտ 45000 կանանց ու նրանց երեխաներին: