top of page

Խորհուրդ Էմմա Պալյանի ընտանիքին՝ գուցե ԴՆԹ թե՞ստ հանձնեք․ «Հա՞յ ես, թե՞ նիկոլական», նոր չելենջ սոցիալական տիրույթում

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 24
  • 1 min read

«Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ արցախցիների դեմ իրականացվող խտրական վերաբերմունքի արշավը տարվում է պետական մակարդակով՝ գործող իշխանության հստակ պատվերով։ Պարզապես այս անգամ առանցքում հայտնվեց չհայ պատգամավոր Էմմա Պալյանը»,- MediaHub-ին ասում է արցախցի ուսուցչուհի Ստելլա Սարգսյանը՝ մեկնաբանելով Պալյանների ընտանիքի կողմից արցախցիներին թիրախավորելու փորձերը։ 

«Նախօրեին պատգամավորի եղբայրը սոցիալական հարթակում գրել է՝ «հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի», իսկ հայրը, մեջբերելով հայտնի «Ղարաբաղցին» երգի հատվածը, գրել է՝ «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը կուտի ղարաբաղցին»։ Ես գյումրեցիների հանդեպ առանձնահատուկ լավ վերաբերմունք ունեմ, այնտեղ, մեր ասած, «ջիգյարը» մի քիչ ավելի շատ է։ Գյումրին ափսոս է, որ Էմմայով կամ Պալյաններով չափեմ։ Միայն չհայը կարող է թիրախավորել հասարակ ժողովրդին, ովքեր տասնամյակներ ապրել են չդադարող հակամարտության ու պատերազմների գոտում, միայն թուրքը կարող է արհամարհել կամ մեղադրել արցախցի հային՝ հայ լինելու ու իր հայկական ինքնությունը պահելու համար։ Եվ միայն վերջին պահին, երբ մենք հարկադրաբար լքեցինք Արցախը, պատճառը դարձյալ մեր ինքնությունը չկորցնելն էր, թուրքի հետ համակեցությունը մերժելն էր։ Հիմա խորհուրդ Էմմա Պալյանին ու նրա ընտանիքին՝ գուցե ԴՆԹ թե՞ստ հանձնեք»,- իր վրդովմունքը հայտնեց ուսուցչուհին։ 

Պալյանների այս գրառումների, պատգամավորի արդարացնող հակադարձումների, ինչպես նաև նրանց կողմնակիցների գրառումներից հետո ֆեյսբուքյան մի խումբ օգտատերեր չելենջ են սկսել ֆեսյբուքում՝ «Հա՞յ ես, թե՞ նիկոլական» գրությամբ։ 

«Չելենջի առաջարկն արել է հենց գյումրեցի մի աղջիկ, որն արագ տարածվել է իսկական հայ օգտատերերի կողմից։ «Իրական Հայաստանում» կա՛մ հայ պետք է լինես, կա՛մ նիկոլական։ Ես հայ եմ, բայց Պալյանների ու նիկոլական զանգվածի մասին խիստ կասկածներ ունեմ»,- հավելեց մեր զրուցակիցը։

bottom of page