Search
ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է «Եվրաջասթ» համաձայնագիրը
- Lida Nalbandyan
- Apr 5, 2024
- 1 min read

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Եվրամիության միջև «Եվրաջասթ» համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «Լուրերի» թղթակիցը:
Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերի նախարար Փոլ Ֆան Թիխելտը և аրդարադատության հարցերի ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:
Հիշեցնենք՝ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Հանդիպումից առաջ Ֆոն դեր Լայենը, Փաշինյանը, Բլինքենն ու Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել հայտարարություններով: