top of page

Ալիևը կշտամբում է Արևմուտքին. Հարավային Կովկասի համար կազմված ծրագրերը կարող են մեծ աղետի հանգեցնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին՝ ընդունելության ժամանակ Արևմուտքին ուղղված միանշանակ հայտարարություններ անելով։

Ինչպես հաղորդում է АПА-ն, Ալիևը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին, ով «ամբողջ աշխարհին փոխանցեց Թուրքիայի ձայնը, որ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան նրա կողքին է։ Այս հայտարարություններն իրենց հերթին կարևոր դեր են խաղացել Ադրբեջանի գործերին միջամտել ցանկացող ուժերին կանխելու գործում»։

Ըստ Ալիևի՝ «ներկայումս գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգանում են շատ վտանգավոր ուղղությամբ», և «Հարավային Կովկասի համար նախանշված ծրագրերն ապագայում կարող են հանգեցնել մեծ աղետի»։

Ադրբեջանի նախագահը դժգոհել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո Բաքվի վրա գործադրվող ճնշումներից։ «Այդ պահից մինչ օրս մենք շարունակական ճնշումների ենք ենթարկվել։ Եվրախորհրդարանը վիրավորանքներով լի նողկալի բանաձեւեր է ընդունել։ ԵԽԽՎ-ն մեր պատվիրակությանը զրկել է ձայնի իրավունքից։ Սրանք քայլեր են, որոնք կարող են հանգեցնել շատ բացասական հետևանքների»,- կանխատեսել է Ալիևը։

Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Արևմուտքին «Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու փորձերի մեջ», ինչը «ապագայում շատ մեծ բացասական հետևանքների կհանգեցնի»։

Վերջում Ալիևը հայտարարել է, որ «թյուրքական աշխարհն իսկապես մեր միասնական ընտանիքն է, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»։

bottom of page