top of page

Բժիշկը նշել է արևածաղկի ձեթի առավելությունը ձիթապտղի ձեթի նկատմամբ

Թերապևտ, սննդաբան Իրինա Նիկուլինան «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում բացահայտել է արևածաղկի ձեթի անսպասելի օգտակար հատկությունները։ 

Նիկուլինան ասել է, որ մեկ ճաշի գդալ արևածաղկի ձեթը պարունակում է վիտամին E-ի օրական չափաբաժնի 30 տոկոսը։ «Իսկ վիտամին E-ն, իհարկե, հայտնի է նրանով, որ այն պատասխանատու է մաշկի առողջության, առաձգականության, լավ գույնի համար»,- պարզաբանել է սննդաբանը։

Բժիշկը հավելել է, որ արևածաղկի ձեթը 2,5-3 անգամ ավելի շատ վիտամին է պարունակում, քան ձիթապտղի յուղը։

Բացի այդ, ինչպես նշել է բժիշկը, արևածաղկի ձեթը աջակցում է իմունային համակարգին ու նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։

Նա բացատրել է, որ վիտամին E-ն շատ հզոր հակաօքսիդանտ է և ճնշում է բոլոր օքսիդատիվ սթրեսները, որոնք ընկած են բոլոր բորբոքային ռեակցիաների հիմքում, այդ թվում՝ սրտանոթային համակարգում:

bottom of page