top of page

Նոր հեծանիվներ՝ Արարատի մարզի դպրոցներին

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արարատի մարզի միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցներին տրամադրվել են նոր հեծանիվներ և սաղավարտներ։

 

Մարզում հաշվառված 112 կրթական հաստատություններին տրամադրվել է 394 հեծանիվ և նույնքան սաղավարտ։

 

Միջնակարգ դպրոցներին տրամադրվել են 4-ական հեծանիվ և սաղավարտ, ավագ և հիմնական դպրոցներին՝ 2-ական։

 

Նախաձեռնության նպատակն է դպրոցականների շրջանում մասսայականացնել հեծանվային սպորտը, բարձրացնել նրա դերը, բավարար քարոզել հեծանվային սպորտի պարապմունքներին դպրոցականների բավարար ներգրավվածության և առողջ ապրելակերպին միտված գաղափարը։

 

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում Արարատի մարզի միջնակարգ և ավագ դպրոցներին արդեն իսկ տրամադրվել էին 2-ական հեծանիվներ՝ ընդհանուրը 182 հատ։


1/2282
bottom of page