Search
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Էստոնիա
- Arnold Gevorgyan
- 3 hours ago
- 1 min read
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-28-ին պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա, որտեղ
կհանդիպի Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
Ըստ Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքի՝ հանդիպում է նախատեսված նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 28-ին նախատեսված է երկու երկրների վարչապետերի մամուլի ասուլիս: