21-ամյա երիտասարդն ընկել է 19-րդ հարկից․ ՌԴ
Յարոսլավլում 21-ամյա երիտասարդն ընկել է մեծ բարձրությունից ու ողջ մնացել։ Այս մասին հայտնում է Росийская газета-ն։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆրունզենսկի թաղամասում։ Երիտասարդն ընկել է Սուզդալսկայա փողոցում գտնվող շենքի 19-րդ հարկից. Ենթադրվում է, որ նրա անկումը մեղմել են էլեկտրահաղորդման լարերը և ձյունը:
Տուժածը հոսպիտալացվել է, հայտնում է Առողջապահության նախարարությունը, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։ Բժիշկները երիտասարդի վիճակը գնահատել են ծանր։ Նա այժմ գտնվում է Սոլովյովի հիվանդանոցում։ Իրավապահները դեպքի առթիվ հետաքննություն են անցկացնում։