«ՀԱՊԿ-ն է, որ բարդ իրավիճակներում բազմիցս պաշտպանել է Երևանի շահերը». Լավրով
Հայաստանը չի հիշատակում այն փաստը, որ ՀԱՊԿ-ն է, որ «բարդ իրավիճակներում բազմիցս պաշտպանել է Երևանի շահերը», ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը նաև ասել է, որ ԵՄ-ի առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։
«Այժմ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից զինվորականներ են ուղարկվում այնտեղ՝ Եվրոմիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության», - հավելել է նա։