top of page

Անօդաչուներով հարձակում՝ Ռուսաստանի 9 շրջանների վրա. հրդեհվել են նավթաբազներ


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս գիշեր ՌԴ 9 շրջաններ անօդաչուներով հարձակման են ենթարկվել: Խոցվել է 25 անօդաչու:

Օռլովում նավթաբազայի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրդեհի տարածքը կազմել է 100 քմ: Իշխանությունները տարհանել են 17 մարդու մոտակա տներից։

Նիժնի Նովգորոդում անօդաչուն հարձակվել է վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտի վրա: Այս մասին հայտնել է նահանգապետ Գլեբ Նիկիտինը: Նրա խոսքով՝ նավթավերամշակման կայաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Գիշերային հարձակումների հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում:

bottom of page