Search
ՏԻԳՐԱՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՄԵՐԳ Է ՏՎԵԼ ՍԱԽԱԼԻՆՈՒՄ
- Lida Nalbandyan
- Mar 13, 2024
- 1 min read

Ռուսաստանի Յուժնո-Սախալինսկ քաղաքի համերգասրահում տեղի է ունեցել սիմֆոնիկ համերգ՝ դիրիժորությամբ Տիգրան Հախնազարյանի։ Այն, ըստ Սախալինի մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոյի տելեգրամյան գրառման, նվիրված է եղել Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան։ «Շնորհակալություն երաժիշտներին՝ լավ երեկոյի համար»,- գրել է նահանգապետ Լիմարենկոն։
Համերգի ընթացքում հնչել են ռուս եւ արտասահմանցի կոմպոզիտորների գործեր, ժամանակակից հիթեր եւ ժողովրդական մեղեդիներ։ Որպես մենակատար հանդես է եկել վիրտուոզ ակորդեոնահար, ՌԴ վաստակավար արտիստ Պյոտր Դրանգան։