top of page

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում. Auroranews


Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքը։ Լրատվականը կապ հաստատեց  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ: 


Քաղաքապետարանից հայտնեցին, որ մասնավորապես խուզարկությունն իրականացվում է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։


Զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից ևս հաստատեցին, որ քաղաքապետարանում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում` կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:


Թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրավապահները խուզարկություններ սկսել՝ առայժմ տեղեկություն չի հաղորդվում։

bottom of page