top of page

Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյուքներով հռչակագիր է ստորագրվել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 15, 2024
  • 1 min read

Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյուքներով հռչակագիր է ստորագրվել։ Այս մասին, ըստ լրատվամիջոցների, հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա օրակարգը բազմաբնույթ է և օրինակելի։ «Երեք երկրների հարաբերություններն ունեն քաղաքական երկխոսության շատ բարձր մակարդակ։ Օրենսդիր մարմինների, պետական ​​կառույցների և այլ հարցերի միջև համագործակցությունը նպաստում է քաղաքական երկխոսությանը: Այսօր կրկին քննարկվել են երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը կնպաստի քաղաքական երկխոսությանը և կնպաստել հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասել է նախարարը։

1/2607
bottom of page