top of page

ԲԱՔՎՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ 23 ՄԱՐԴ ԴԵՌԵՒՍ ՊԱՀՎՈՒՄ Է ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Հումանիտար հարցերով առաջընթաց ենք ունեցել 2023-ին: 2023-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև համատեղ հայտարարություն եղավ, որի արդյունքում ազատ արձակվեց 32 հայ ռազմագերի, և 2 ադրբեջանցի ռազմագերի։

Այս մասին այսօր՝ մարտի15-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ: «Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, նրանց ազատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - շեշտել է Միրզոյանը:



bottom of page