top of page

«Կրոկուս» հոլդինգի առեւտրի կենտրոնները դադարեցրել են աշխատանքը


«Vegas Կրոկուս սիթի», «Vegas Կունցեւո» եւ «Vegas Կաշիրսկոյե» առեւտրի կենտրոնները փակ են անորոշ ժամանակով։ Այս մասին տեղեկացվել է «ВКонтакте» սոցցանցում, Vegas առեւտրի-զվարճանքային կենտրոնի էջում։

«Մենք անպայման կտեղեկացնենք այն մասին, թե երբ կարելի կլինի այցելել առեւտրի եւ զվարճանքի համալիրներ։ Շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար եւ մնում ենք կապի մեջ»,- ասված է հաղորդագրությունում։

Vegas առեւտրի կենտրոնները պատկանում են Crocus Group ընկերությանը, որը նաեւ «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահի տերն է։ Մինչ այդ նրա նախագահ Արազ Աղալարովը հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է շարունակել աշխատանքը Ռուսաստանում՝ շենքերի եւ կառույցների շինարարության գծով։

bottom of page