ԱՍԱՑԻՆ` ՁԵԶ 3 ԱՄՍՎԱ ԿՅԱՆՔ Է ՄՆԱՑԵԼ. «Հրապարակ»
«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասան Հարություն Մովսիսյանն էր։
2010 թվականին դերասան Հարություն Մովսիսյանի կյանքում առողջական լուրջ խնդիրներ են առաջանում: Փողոցում կտրուկ վատանում է դերասանի վիճակը, իսկ ականատեսներին թվում է, թե հերթական դերն է խաղում: 9 ժամ տևած վիրահատությունից հետո նրա կյանքը հաջողվում է փրկվել, իսկ 10 տարի անց Կորոնավիրուսի ամենաթեժ շրջանում նա կրկին վարակվում է և այդ ժամանակ կրկին հրաշքով փրկվում:
«Գնացել էի Կոնսերվատորիա`կնոջս վերցնեի և գնայինք տուն, մեքենայից իջա, հասկացա, որ լավ չեմ զգում, սահելով ընկա գետնին:Աչքերս էն պահին բացեցի, երբ շուրջս լիքը մարդ կար, բոլորը ասում էին`որտեղից են նկարում, պարոն Մովսիսյան, գիտեին` կինո են նկարում ու էդ հատվածա նկարահանումներից: Սրտի երակներիս 3 խցան լրիվ փակված էր`ասեցին մնացելա 3 ամիս ապրես:Նայեցի մահվան աչքերին,էդ պահին, ափսոսում ես, որ էդ ամենը պետքա թողնես ու գնաս»:
Հաղորդման ընթացքում նաև խոսեց դերասանի դուատրն, ով պատմեց այն շրջանի մասին, երբ Կորոնավիրուսի ամենաբարդ փուլում իր հայրիկին տանում են հիվանդանոց`թոքերի 85 տոկոսն ախտահարված.
«Ինձ զանգեցին ասեցին, որ ցանկալի է երկրում լինեմ, քանի որ հույս չկա, որ ինքը կհաղթահարի:Ես հրաշքների հենց էդ պահից եմ հավատացել, երբ բժիշկները գնացել, իրեն ասել են, որ գիտես`աղջիկդ երկրումա, էդ պահին իր մոտ դրական դինամիկա է եղել: Ասումա`ես վերածնվեցի»:
Հարությունը խոսեց 4 տարի առաջ քաղցկեղի հետևանքով կնոջը կորցնելու մասին:
«Աղջիկս զանգեց, վերցրեցի, ասեց` պապա, մաման մահացավ, ու ես նստածս տեղը մնացի:Ինձ ճիշտը չէին ասում: Տեղեկություն ունեի, որ լավ պետքա լինի:Երևի ճիշտ են արել, կարողա ես խոլագարվեի:Որովհետև էնքան մոտ էինք, որ ասում են ընտանեկան երջանկություն, ես հավատում եմ…»,- նշեց դերասանը