top of page

44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանի «քաղաքական ճկունության» հետևանքները. Խուդաֆերինի ջրամբարն Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ է, առաջիկայում հէկ կբացվի 168.am


Մարտի 15-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիին, գրել էին, որ առաջիկա օրերին Իրանի և Ադրբեջանի նախագահները կայցելեն Խուդաֆերին՝ մասնակցելու «Խուդաֆերին» և «Գիզ Գալասը» հիդրոէլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողությանը: Նախքան այդ, Թեհրանում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի էներգետիկ գերատեսչությունների ղեկավարները:

Նշենք, որ Իրանի և «օկուպացված» Արցախի սահմանային այս ջրամբարը ռազմավարական կարևորագույն հանգույց է, և, որ Խուդաֆերինի կամուրջն ու ջրամբարն Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ էր հայտնվել 44-օրյա պատերազմի արդյունքում: Մասնավորապես, այս մասին ադրբեջանական կողմը հայտնել էր 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:

Ad by NATIVE NETWORK

2023 թվականի հունիսի 22-ին 168.am-ին տված հարցազրույցներից մեկում ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի օրերին Խուդաֆերինի ջրամբարի հատվածում մարտական գործողությունների, դրա վերահսկողության շուրջ շրջանառված հակասական տեղեկություններին, ինչպես նաև՝ Փաշինյանի հայտարարությանը, որ ադրբեջանական կողմը հրադադարի նախապայման է դրել, որ հայկական ուժերն Արաքսի երկայնքով պիտի նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով, նշել է.

«Նախ ասեմ, որ այն ժամանակ տեղյակ չեմ եղել, որ ադրբեջանական կողմը նման պահանջ է ներկայացրել, առաջին անգամ Փաշինյանի այդ հայտարարությունից եմ լսել դրա մասին: Ինչ վերաբերում է Խուդաֆերինի հետ կապված հակասական տեղեկություններին, իմ եղած տեղում, ես լրատվամիջոցներից ինֆորմացիա չունեի, չէի կարող այդ ժամանակ հետևել տեղեկատվական հոսքերին, բայց կարող եմ ասել, որ հոկտեմբերի սկզբին հաստատ Խուդաֆերինի ջրամբարը, կամուրջը եղել է մերպաշտպանության խորքում: Իսկ առաջին նահանջներն այդտեղ հոկտեմբերի 15-ից են սկսվել, իսկ վերահսկողությունը կորցնելը Խուդաֆերինի կամուրջի եղել է հոկտեմբերի 18-19-ին»:

bottom of page