top of page

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 29, 2024
  • 1 min read

Հովհաննես Մանուկյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։

Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` այս պատասխանատու և ծանր աշխատանքն ինձ վստահելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին՝ համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ, իհարկե, ձեզ, սիրելի՛ երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։

Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։

Շնորհավորում եմ նոր տնօրենին՝ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։

Հավելեմ, որ մնալու եմ իմ հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում՝ ի շահ իմ հայրենակիցների։

Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ հայրենիքի կողքին»,- հայտնել է նա։

bottom of page