Արդեն պարզ է, թե ինչու էր ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ ու հեգնանքով խոսում լրագրողների հետ․ Տիգրան Աբրահամյան

Արդեն պարզ է, թե ինչու էր ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ ու հեգնանքով խոսում լրագրողների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
«Արդեն պարզ է, թե ինչու էր կառավարության միջանցքներում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ, կիսասպառնալից, մունաթով ու հեգնանքով խոսում մեր գործընկեր լրագրողների հետ:
Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն ընդունել ու գոհ-գոհ ման են գալիս:
Դե մի քանի օր առաջ էլ լավ նորություններով իրենց թուրք լրագրողների հետ կիսված կլինեն, հո՞ թաքցնելու բան չունեն, հո՞ հայ հասարակությունը չի, որ վերջին պահին իմանա գլխին եկողը»: