Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր: