top of page

Տուխելը գլխավորել է Անգլիայի հավաքականը

Այսօր` հունվարի 1-ին Թոմաս Տուխելը պաշտոնապես ստանձնել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է Armsport-ը։

«Աշխատանքը հիմա է սկսվում։ Տուխելը պաշտոնապես անցել է «Երեք առյուծների» գլխավոր մարզչի պաշտոնին», - ասված է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կատարած գրառման մեջ։

Անգլիայի հավաքականը գերմանացի մասնագետի գլխավորությամբ առաջին անգամ կխաղա մարտին։

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի երկու մեկնարկային տուրերում Թոմաս Տուխելի թիմը կխաղա Ալբանիայի (մարտի 21) և Լատվիայի (մարտի 24) հետ։

bottom of page