Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին․ Վահագն Խաչատուրյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ։Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:Այս օրը հայոց եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծնունդն ու Աստվածհայտնությունը, որը խորհրդանշում է հոգևոր վերածնունդ, մաքրագործում և նոր սկիզբ:Թող այս սրբազան տոնը լցնի մեր տները լույսով, ջերմությամբ և սիրով:Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին, ամրապնդի մեր հավատը և ոգեշնչի մեզ՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա:Թող խաղաղությունը և բարօրությունը տիրեն մեր երկրում և յուրաքանչյուրի օջախում: Աստված պահապան մեր ժողովրդին և պետությանը:Քրիստոս ծնավ և հայտնեցավ,Մեզ և ձեզ մեծ ավետիս»։