Ֆրանսիայի հյուսիսում կտրուկ ցրտի, ձյան և մերկասառույցի հետևանքով մահացել է 2, տուժել՝ 20 մարդ
Ֆրանսիայի հյուսիսային հատվածի իշխանությունները հայտնում են, որ ցրտի, ձյան և մերկասառույցի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Զոհերից մեկը սայթաքել է մայթին և գլխի ուժեղ հարված ստացել: Մյուս զոհը մշտական բնակության հասցե չուներ և մահացած է հայտնաբերվել Վալենսիեն քաղաքում՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Ցուրտ եղանակն առաջին անգամ արձանագրվել է չորեքշաբթի օրը։ Հայտարարության մեջ ասվում է, որ փրկարար ծառայություններ են կանչվել ճանապարհատրանսպորտային պատահարների, ձյան և մերկասառույցի մեջ ընկած մարդկանց, ջրհեղեղների և այլ արտակարգ իրավիճակների դեմ պայքարելու համար: