Search
Թուրքիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
- Lida Nalbandyan
- Jan 11
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ Բիրոլ Աքգյունը նշանակվել է Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ադրբեջանում։
Էրդողանի որոշումը հրապարակվել է Թուրքիայի «պաշտոնական թերթում»։
Տեղեկացվել է, որ մինչ այդ Բիրոլ Աքգյունը եղել է «Թուրքական կրթական հիմնադրամի» ներկայացուցիչը։