top of page

Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժած

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 14
  • 1 min read

Հունվարի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

bottom of page