Մահվան ելքով ավտովթար՝ Երևանում
Ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին, սակայն դեռևս չշահագործվող հատվածում ճակատ ճակատի բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 2 հոգու տեղափոխել են հիվանդանոց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են մահացածի և վիրավորների ինքնությունը։