top of page

Թուրքիան թույլ չի տա վերաբնակեցնել Գազայի բնակիչներին. Էրդողան

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Feb 19
  • 1 min read

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել է պաղեստինցիներին Գազայի հատվածից վերաբնակեցնելու ամերիկյան ծրագրին:

«Մենք վճռականորեն ընդգծել ենք, որ երբեք թույլ չենք տա իրականացնել Իսրայելի կողմից հրահրվող ամերիկյան վարչակազմի անմարդկային, անօրինական ծրագրերը, որոնց նպատակը մեր եղբայրներին Գազայից՝ իրենց հայրենիքից, վտարելն է»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր պաղեստինցիներին Գազայի հատվածից տեղահանելու և հարևան երկրներում վերաբնակեցնելու մասին, ընդգծելով, որ Գազայի վերակառուցումից հետո պաղեստինցիները վերադառնալու իրավունք չեն ունենա։

1/2695
bottom of page