Search
Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր ԳՇ պետ է նշանակել
- Lida Nalbandyan
- Mar 16
- 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակել Անդրեյ Գնատովին, որը կփոխարինի Անատոլի Բարգիլևիչին: Այս մասին հայտնել է ՊՆ ղեկավար Ռուստեմ Ումերովը:
«Այսօր, իմ առաջարկով, Ուկրաինայի նախագահը գեներալ-մայոր Անդրեյ Վիկտորովիչ Գնատովին նշանակել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, նա ունի ավելի քան 27 տարվա ռազմական փորձ, ղեկավարել է ծովային բրիգադը, «Վոստոկ» օպերատիվ հրամանատարությունը և Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերը», - նշել է Ումերովը։
Ումերովը շնորհակալություն է հայտնել Բարգիլևիչին գլխավոր շտաբի պետի պաշտոնում մատուցած ծառայության համար և վստահեցրել, որ նա «կմնա թիմում»։
20.35.14.04.2025
22.00.13.04.2025