top of page

Նորմալ է կարդալն ու չնկատելը. Աննա Հակոբյանը՝ ամուսնու սխալի մասին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 4 days ago
  • 1 min read

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ում գրել է, թե արդեն 4 տարի մի շարք հարթակներով շրջանառվում է միտք, որը վերագրվում է Հրանտ Մաթևոսյանին, մինչդեռ տողերի իրական հեղինակը Վանո Սիրադեղյանն է:

«Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթևոսյանի անունը։

Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, և առավել ևս ոչ մի բանասեր կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որևէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթևոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը։

Չէր հայտարարում, որովհետև մեր միջավայրում նորմալ էր նայել և չտեսնելը, կարդալ և չնկատելը, լսել, բայց չլսելը։ Կամ, եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետև մեր միջավայրում նման «աննշան դետալները» էական չեն համարվել։

#կրթվելընորաձևէ շարժման նպատակը տողերի, վերնագրերի, հեղինակների, տեքստերի, մտքերի, փաստերի, բառերի իմաստների մեջ խորանալն ու դրանք ճիշտ ըմբռնելը մեզանում նորաձև դարձնելն է։

Սեր և խոնարհում՝ Հրանտ Մաթևոսյանին և Վանո Սիրադեղյանին»,- գրել է Հակոբյանը:

bottom of page