top of page

ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել Իրանի և ԱՄՆ-ի միջև. Լավրով

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 23 hours ago
  • 1 min read

ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել Իրանի և ԱՄՆ-ի միջև. այս մասին Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ մոսկովյան բանակցություններից հետո ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:«Ռուսաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ օբյեկտիվ համաձայնությունների հասնելու ձգտումը։ Մոսկվան պատրաստ է նպաստել Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին»,- ասել է նա:Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը ռիսկային է համարում ԱՄՆ-Իրան բանակցությունները միջուկային ծրագրին չառնչվող հարցերով «ծանրաբեռնելու» փորձերը։

Մինչդեռ Արաղչին հավելել է, որ Իրանը հույս ունի, որ Ռուսաստանը կմասնակցի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած հնարավոր համաձայնագրի:Նրա խոսքով՝ Իրան-ՌԴ փոխգործակցության ամբողջ պատմության ընթացքում 2 երկրների հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի չեն եղել։

 

1/2636
bottom of page